Մարինա Պողոսյանից հօգուտ Գևորգ Պետրոսյանի եղբոր կգանձվի 100 հազար դրամ
- Jun 16, 2021
- 1 min read

Իրավապաշտպան ներկայացող Մարինա Պողոսյանը լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում վիրավորական արտահայտություններ էր արել պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի հասցեին։
«Այդ արտահայտությունների համար Մարինա Պողոսյանը հրապարակային ներողություն կխնդրի Էդգար Պետրոսյանից և կվճարի դրամական փոխհատուցում։ Այսպիսի դատական ակտերը կարևոր են ազատ խոսքը ամենաթողությունից տարբերակելու համար»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Անի Մուրադյանը։
Ըստ վճռի՝ դատարանը Մարինա Պողոսյանին պարտավորեցրել է հրապարակային հերքել 16.06.2020թ. «Բաց TV» հեռուստաընկերության «Բաց երեկո» հաղորդման շրջանակներում համապատասխանաբար «… հանցագործ եղբայրը, որը դատախազ է աշխատում՝ Էդգար Պետրոսյանը, որը մարդկանց վրա գործ սարքելու վարպետ է», «գործ սարքելու վարպետ և հանցագործ», «երբ որ նա մարդկանց իրավունքներ էր խախտում, ժուչոկներ էր նրա հրահանգով տեղադրվում մարդկանց տանը», «նույն էդգար Պետրոսյանը՝ ԲՀԿ-ական ընտանիքից սերվածը, ճնշումներ էր գործադրում» արտահայտությունները:
Բացի այդ, դատարանը որոշվել է Մարինա Պողոսյանից բռնագանձել 100 հազար ՀՀ դրամ գումար՝ վիրավորանքի համար։























Comments