Արտահերթ նիստ գումարելու համար դեռևս ստորագրություններ չեն հավաքվել․ Անի Սամսոնյան
- May 20, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է նախաձեռնել։ Օրակարգում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության նիստին արված հայտարարությունն է այն մասին, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել Ադրբեջանի հետ։
MediaHub.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ արտահերթ նիստը նախատեսում են գումարել այսօր․ «Այս պահին ստորագրություններ ենք հավաքում»։
Հարցին՝ ԲՀԿ-ն միացե՞լ է նախաձեռնությանը՝ Սամսոնյանը պատասխանեց․ «Դեռևս ստորագրություններ չկան հավաքված, այս պահին ԲՀԿ-ականները չեն եկել, չեմ կարող ասել՝ կմիանան նախաձեռնությանը, թե՝ ոչ»։
Սամսոնյանը նշեց, որ հավանական է՝ ժամը 16:00-ին ԱԺ խորհրդի նիստ լինի, որի ժամանակ կորոշվի արտահերթ նիստի ժամը։


























Comments