top of page

Հայաստանը պետք է վերջ տա սադրանքներին ու հարձակումներին․Անկարան դիմել է Հայաստանին

Aug 5, 2021
1 min read


Անկարան «կոչ» է անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ․ փոխանցում է Anadolu-ն։



«Երկար ժամանակ անց Հարավային Կովկասում հաստատվեց խաղաղության և բարգավաճում: Հայաստանը պետք է գնահատի այս հնարավորությունը և վերջ տա սադրանքներին ու հարձակումներին»,- ասված է հայտարարության մեջ։


Արցախյան 2-րդ պատերազմի ամբողջ ընթացքում Արցախում սկսված լայնածավալ ռազմական գործողություններից ի վեր պաշտոնական Անկարան բազմիցս Ադրբեջանին սատարող հայտարարություններ է արել։ Հայաստանն էլ իր հերթին մատնացույց է անում, որ Ադրբեջանը ստացել է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը՝ 44-օրյապատերազմի ամբողջ ընթացքում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page