Հանրապետության հրապարակ տանող ճանապարհներին անցակետ են դրել և ստուգում են քաղաքացիների պայուսակները

Հանրապետության հրապարակում շուտով կմեկնարկի ՀՀ անկախության 30 ամյակին նվիրված գունագեղ տոնակատարությունը, որին մասնակցելու համար քաղաքացիները պետք է անցնեն «բազմափուլ» ճանապարհ։ Նրանք նախ պետք է դեպի Հրապարակ տանող ճանապարհներին տեղակայված անցակետերով անցնեն, ապա հաջորդիվ պետք է իրենց պայուսակները հատուկ սարքով անցկացնեն, որպեսզի հստակ երևա, որ դրանցում կտրող կամ ծակող գործիք չկա։
Նշենք, որ քաղաքացիների մեկ առ մեկ զննում են ոստիկանները՝ այդ թվում նաև ռազմական։
Նկատենք, որ ՀՀ անկախության օրը նշելու համար հատկապես ակտիվորեն դեպի Հրապարակ են շարժվում տուրիստները՝ մեծամասամբ հնդիկ և իրանցի։
Բացի այդ, ինչպես ֆիքսել է MediaHub.am-ի տեսախցիկը, քաղաքացիները բավականին նոսր են կանգնած, և առաջին հայացքից տպավորություն է, որ բավականին մարդաշատ է Հրապարակը։


























Comments