Անկախությունը չշփոթենք անմիտ մեկուսացման կամ հնազանդ կեցվածքի հետ. Գևորգ Դանիելյան

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շնորհավորում եմ անկախության տոնը, և տա Աստված, որ մենք երբևէ հավուր պատշաճի ադեկվատ ընկալենք այդ մեծագույն արժեքը, չդիտարկենք այն սոսկ անցողիկ, երկրորդական խնդիրների միջոց։ Մեզ վիճակվեց անկախություն ունենալ, դա նաև պատմական իրադարձությունների օբյեկտիվ ընթացքի՝ ԽՍՀՄ֊ի փլուզման անխուսափելի արդյունքն էր. բոլոր 15 միութենական հանրապետությունները, առանց բացառության, դարձան անկախ։
Ռուսաստանը դեռ 1990 թ. հունիսի 12-ին էր ընդունել «Պետական ինքնիշխանության մասին» հռչակագիրը։ Հազարավոր ազգեր ու ազգություններ կան, որոնց վիճակված չէ տնօրինելու սեփական ճակատագիրը, ունենալու ինքնիշխան պետություն, լիարժեք սեփական ազգային ու հոգևոր արժեքներ։
Անկախությունը չշփոթենք անմիտ մեկուսացման կամ հնազանդ կեցվածքի հետ, դրանք անկախության, պետականության ծայրահեղ թշնամիներն են»։























Comments