Մենք այդպես էլ անկախությունը լոզունգներից ու խեղդող պաթոսից դուրս չընկալեցինք․ Աբրահամյան
Sep 21, 2021
1 min read

ՀՀ ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք այդպես էլ անկախությունը լոզունգներից ու խեղդող պաթոսից դուրս չընկալեցինք, այդպես էլ չհասկացանք, որ անկախության կերտումը յուրաքանչյուրիս անհատական ու հավաքական պատասխանատվությունն է` աղբ ու ծխուկ չնետելուց մինչև կոռուպցիոների ձեռքը բռնելն ու չհանդուրժելը, մինչև ընտրակաշառք չվերցնելն ու բանակից չխուսափելը։
Հայաստան ջան, խժռել ենք քեզ` ով ոնց հասցրել է, լքել ենք կամ պատրաստվում ենք լքել, անվերջ մեղադրել ու պահանջել ենք, սպառել ու մսխել ենք անկախությունդ։
Արնահոսում ենք, կոտրված ենք, բայց գոնե այդ գնով, ի վերջո, պետք է հասկանանք անկախության եւ ինքնիշխանության արժեքը, Բացարձակ արժեքը` պաթոսից ու կեղծ դիֆերամբներից անդին»։























Comments