Սպարապե՛տ, փորձիր ներել մեզ, մենք դեռ կերտելու ենք անվտանգ և զարգացած հայրենիք․ Թագուհի Թովմասյան
Sep 21, 2021
1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ.
«Որքան էլ ցավալի է, անկախության 30-րդ տարեդարձին այդպես էլ չենք կարողանում գիտակցել, թե ինչ արժեք ենք ձևավորել և տասնամյակներ շարունակ պահպանել։
Մեր հայրենիքը վիրավոր է, կենսական խնդիրների առջև է կանգնած, բայց չպետք է թուլանանք, չպետք է ընկճվենք։ Հայրենիքի համար ընկած, իրենց կյանքը չխնայած մեր հերոսների սուրբ գործը պետք է շարունակենք և չգնանք թուրքի հետ երևակայական խաղաղության ճանապարհով։
Սպարապե՛տ, փորձիր ներել մեզ, մենք դեռ կերտելու ենք անվտանգ և զարգացած հայրենիք»։























Comments