Նոր կարգավորմամբ մեր քաղաքացիները հստակ ժամերի կարող են տեղաշարժվել Որոտանի ճանապարհով․ Գրիգորյան

«Ես ամեն օր զանգեր եմ ստանում սյունեցիներից, որոնք ինձ հարցնում են՝ ի վերջո, Կապան-Գորիս ճանապարհով այս պահին երթևեկել կարո՞ղ ենք, թե՞ չենք կարող»,- այսօր ԱԺ-ում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ բոլոր պետական գերատեսչություններին հարցումներ է ուղարկել, թե ինչպես են ապահովում երթևեկությունը և քաղաքացիների անվտանգությունը, սակայն ստացել է պատասխան, որ նրանց լիազորություններից դուրս են բարձրաձայնած հարցերը։
«Վերջին ժամանակահատվածում նոր կարգավորում է մտել՝ մեր քաղաքացիները հստակ ժամերի կարող են տեղաշարժվել։ Այսինքն, մեքենաները գնում են, կուտակում է լինում, և ժամը մեկ ռուս սահմանապահները նրանց ուղեկցում են մյուս հատված՝ անցկացնելով այդ 4 կմ ճանապարհը»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments