ԱԺ նախագահի գործելաոճն ուղղված է ընդդիմադիր պատգամավորներին կաշկանդելուն. Աննա Մկրտչյան

ԱԺ ղեկավարության աթոռներին նստած անձանց ինքնիրավչության մասին ելույթիս սկզբում խոսեցի։ Յուրաքանչյուր պատգամավորի ելույթից հետո իրենց ցանկությամբ մեկնաբանություններ են անում, ինչն օրենքով արգելված է։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Աժ կանոնակարգ օրենքը հստակ սահմանում է, թե նիստը վարողն ինչ պետք է անի ու ինչ շրջանակներում պետք է գործի։ Ինչ վերաբերում է «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությանը, այդ մարդը ստորագրել է կապիտուլյացիա, հետևաբար դառնում է կապիտուլյանտ։ Ինչ վերաբերում է անունով դիմելուն, այս մարդիկ արդեն իրենց երկրորդ քարոզարշավն է, որ կառուցում են Նիկոլ անվան շուրջ։ Այսինքն նրա ֆեյսբուքյան էջում գրած է՝ քո Նիկոլ, նախընտրական պաստառներում գրված է Նիկոլ, էլ ի՞նչն է այստեղ խնդիր»,-ասաց Աննա Մկրտչյանը։
Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորներին նկատողություն հայտարարելն ուղղակի լրացուցիչ լծակ է, որը նպատակ ունի հերթական անգամ կաշկանդելու ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին։
«ԱԺ նախագահի գործելաոճն ուղղված է ընդդիմադիր պատգամավորներին կաշկանդելուն»,-նշեց Աննա Մկրտչյանը։
Հարցին՝ մինչև օրվա վերջ նիստերի դահլիճ չե՞ն մտնելու, Աննա Մկրտչյանը դրական պատասխան տվեց։
«Հերթական անգամ պետք է քննարկեն իրենց հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը և մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուների անձանց հետ նույնիսկ խնդիր չկա, որովհետև ակնհայտ է՝ այդ մարդիկ ուղղակի իրենց ուղարկված ձայնային հաղորդագրություններով կառավարվող մարդիկ են։ Այսինքն Նիկոլի սրտի եզրակացությունը լինի, Նիկոլի ուզածով լինի»,-ասաց Աննա Մկրտչյանը։























Comments