Գումար չկա վիրավոր զինվորի բուժման համար, բայց գումար կա հրավառության համար․ Մկրտչյան (տեսանյութ)
Sep 14, 2021
1 min read

Այս իշխանությունը փորձում է երկրում տիրող իրավիճակը թաքցնել։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ նախքան իշխանափոխությունը դժվար կլիներ պատկերացնել, որ ՀՀ կառավարության շենքում կարող են հնչել ադրբեջանական տեղանուններ։ «Ալիևն իր ներպետական օղակներին հրամայել է չօգտագործել հայկական տեղանուններ։ Ստացվում է, որ ՀՀ կառավարությունում էլ են ենթարկվում թուրք Ալիևի հրահանգներին»,- նշեց նա։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանում կեղծիքի գերդոզա է տիրում։ «Ասում են՝ գումար չկա վիրավոր զինծառայողի անվճար բուժօգնության համար, բայց գումար կա հրավառության համար»,- նշեց նա։























Comments