Պատանդի կարգավիճակով պահվող մեր պատգամավորներին անգամ տեսակցելն է արգելված․ Աննա Գրիգորյան
Պատանդի կարգավիճակում են ո՛չ միայն Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, այլ նաև Առուշ Առուշանյանն, Մանվել Փարամազյանը և այլք։ Այդ մասին այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ երկու պատգամավորներին պատանդի կարգավիճակում են պահում, անգամ նրանց տեսակցելն է արգելված։
«Ինչո՞ւ են նրանից այդքան վախենում»,- հարցրեց պատգամավորը։
Comments