top of page

«Այն ինչ ասվում է ականջին, ֆեյսբուքում չես գրի»․ Աննա Հակոբյանի արդարացումը

Jun 10, 2021
1 min read


Րոպեներ առաջ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում նախորդ հրապարակումից մանրամասներ է տեղադրել՝ արդարանալով.


«Սիրելի ժողովուրդ, իմ վերջին գրառում-լուսանկարի հերոսուհին Ազատանցի էր, աշխատում է Ազատանի մշակույթի տանը եւ Սուրբ Ստեփանոս եկեղեցում մոմ է վաճառում։

Նրա տունը գտնվում է եկեղեցու հարեւանությամբ, ու պատին ամուսնուս նկարով մեծ քարոզչական պաստառ էր, ինչի հետ կապված համայնքապետարանի հետ խնդիրներ է ունեցել:

Նա մեզ եկեղեցում երկու սպիտակ մեծ մոմ նվիրեց, խնդրեց՝ անպայման վառենք, որպեսզի միասին «հավերժ ծերություն» ունենանք (լուսանկարը հրապարակել եմ): Բացի այդ ինձ հրավիրեց իր տուն՝ սուրճի:


Ծանոթացա նաեւ նրա աղջկա հետ, ում անունը նույնպես Աննա էր, երկու սիրուն երեխա ուներ, ու տան հետ կապված խնդիր, քանի որ բնակվում են նախկին մանկապարտեզի տարածքում եւ սեփականության վկայական չունեն»,- գրել է վարչապետի կինը։


Աննա Հակոբյանի պնդմամբ այս ամենը գրել է, որովհետև նախորդ գրառումից հետո մտահոգված նամակներ է ստացել։

«Մի անհանգստացեք, սիրելիներ, ես հիշում եմ բոլորին ում հետ, որ շփվում եմ, եւ այն ամենը, ինչ ինձ ասվում է»,- գրել է Աննա Հակոբյանն ու ավելացրել, որ հիշում է, թե ինչ էր ասում նկարի կինը իրեն։

«Ուղղակի, հասկանում եք՝ այն ինչ ասվում է ականջին, ֆեյսբուքում չես գրի»,- արդարացել է Աննա Հակոբյանը:


Հիշեցնենք, որ րոպեներ առաջ վերջինս իր էջում լուսանկար էր հրապարակել մի կնոջ հետ և մակագրել ՝ «Չեմ հիշում այս կինն ինչ էր ասում, բայց վստահ էր ասում»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page