Դուք նախկի՞ն եք, ներկա՞ եք, թե՞ արդեն եկած ապագան եք․ Աննա Մկրտչյանը՝ Տիգրան Մուկուչյանին
- Sep 13, 2021
- 1 min read

Նախընտրական շրջանում պրոֆիլակտիկ կանչեր էին իրականացվում, որոնք ուղղված էին Հայրենիքի փրկության շարժման մասնակից ուժերին, բայց որևէ կերպ չէր առնչվում ՔՊ-ին։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։
Պատգամավորը հարցրեց, թե դա չի՞ անհանգստացրել ԿԸՀ նախագահին։
«Կա՞ որևէ իրավական ակտ, թե ինչ է պրոֆիլակտիկ կանչը։ Ինձ հետաքրքրում է՝ ո՞ր ընտրություններն են կեղծվել։ Ի վերջո, Դուք նախկի՞ն եք, ներկա՞ եք, թե՞ արդեն եկած ապագան եք»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան Տիգրան Մուկուչյանը նշեց՝ «ես ԿԸՀ նախագահն եմ»։
Comments