top of page

Անշարժ գույքի գները գնալով բարձրանում են, վաճառքը՝ նվազում

  • Dec 26, 2021
  • 1 min read

ree

Չնայած տնտեսական զարգացման դանդաղեցման, բնակչության սոցիալական վիճակի վատացման, արտագաղթի վերաբերյալ հոռետեսական կանխատեսումների և բացասական միտումների՝ ընդհանուր գնաճին զուգահեռ շարունակում են թանկանալ անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գները: Թե ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում և թե ընդհանուր ինչ իրավիճակ է տիրում, շարունակվելու են այս միտումները, այս և այլ հարցերի մասին խոսել ենք անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկիի հետ:


Վերջինս մեզ փոխանցեց, որ եթ 2021-ի առաջին կիսամյակին Հայաստանում վաճառվել է 25.000, որը ավել է 2020-ի համեմատ 5000 միավոր անշարժ գույքով, ապա 2021-ի երկրրոդ կիսամյակում, թեև դեռ վերջնական տվյալներ չկան, սակայն համեմատաբար ոչ միայն չի ավելացել վաճառքի ակտիվությունը, այլ ավելի շուտ պասիվություն է նկատվում: Նրա կարծիքով՝ թեև մեծամասամբ ակտիվության նվազումը պայմանավորում են անշարժ գույքի գների նկատելի բարձրացումով, այդ թվում ինքն էլ, բայց, դրան հակառակ 2019-ին նույնպես բնակարանների գների կտրուկ աճ է գրանցվել, որին զուգահեռ ոչ թե պասիվացել է վաճառքը, այլ լրիվ հակառակը՝ նույն չափով մեծացել է: «Այնպես որ դժվար է միանշանակ պատճառները նշել, քանի որ գործ ունենք մի քանի գործոնների, սոցիալ-տնտեսականից մինչև քաղաքական»,-շեշտեց Պրիբիլսկին:


Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ մեկ ամսվա ընթացքում, միայն Երևանի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ը թանկացել է 14 հազար 900 դրամով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page