top of page

Անտառային փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ տուժածներ չկան

  • Jun 4, 2021
  • 1 min read

ree

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անտառային փողոցում գտնվող եռահարկ տներից մեկում և տարածվել է դեպի մոտակա տներ։


Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։49-ին, մարել՝ 18։21-ին։ Այրվել են եռահարկ տան երկրորդ հարկը (100 քմ), երրորդ հարկի մանսարդի փայտյա կառուցատարրերը (100 քմ) և մոտակա երեք տների տանիքները (210 քմ)։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page