Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրման ծավալները պետք է կրկնապատկել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
May 11, 2021
1 min read

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրման ծավալներն աշխարհում անհրաժեշտ է կրկնապատկել:
«Ինձ համար պարզ է, որ պատվաստանյութերի արտադրությունն աշխարհում պետք է կրկնապատկվի, որպեսզի բավարարվի առկա պահանջարկը: Դրա համար անհրաժեշտ կլինի պատվաստանյութի արտադրելու հնարավորություն ունեցող տարբեր երկրների համագործակցությունը: Ահա թե ինչու եմ առաջարկել G20-ում արտահերթ աշխատանքային խումբ ստեղծել պատվաստման համաշխարհային ծրագիր մշակելու համար», -ասել է նա:
Գուտերեշը հույս է հայտնել նաև, որ պատվաստանյութերի բոլոր խոշոր արտադրողները հնարավորություն կունենան միավորել իրենց ջանքերը պատվաստման համաշխարհային ծրագրի շուրջ:























Comments