top of page

Ապակյա, պլաստիկ և մետաղյա տարաների վերադարձման համակարգի ներդրման հնարավությունները ՀՀ-ում

Sep 24, 2021
1 min read

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրի կառավարման գործակալության հրավերով աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում է։

Պատվիրակությունը մասնակցում է «Ապակյա և պլաստիկ թափոնների կայուն կառավարման համակարգի զարգացում» ծրագրի շրջանակներում կայանալիք ուսուցողական այցին։

Հագեցած օրակարգով այցի շրջանակում նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է ապակյա, պլաստիկ և մետաղյա տարաների վերադարձման (դեպոզիտային) համակարգի մեխանիզմներին։

Այցի ընթացքում պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի նախարարությունների և Երևանի քաղաքապետարնի ներկայացուցիչներ, այցելել է Դեպոզիատային համակարգի ադմինիստրատորի եւ հաշվարկային կենտրոն՝ տեղում ծանոթացել գործող մեխանիզմին։ Քննարկվել են համակարգի ներկրման հնարավությունները ՀՀ-ում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page