Ապամոնտաժվել են օրինական հիմք չունեցող տասնյակ գովազդային պաստառներ (լուսանկարներ)
Oct 2, 2021
1 min read

Արաբկիրի շենքները, փողոցները, մայթերն ու սիզամարգերը ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և Արաբկիր վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում ապամոնտաժվել են օրինական հիմք չունեցող տասնյակ գովազդային պաստառներ, վահանակներ և դրանք կրող մետաղյա կոնստրուկցիաներ։

























Comments