Իջևանի բնակիչը, որը Փաշինյանի հարևանուհին է, Ապարանում ներկայացել է որպես տեղացի. «Իրավունք»
- Jun 11, 2021
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է.
«Իշխանությունն ամեն կերպ չկորցնելու մոլուցքով տառապող «պադոշի» ԺՊ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Ապարան քաղաքում էր:
Պարզվում է, պաշտոնացավով տառապող նիկոլական խումբը գազելներով քաղաքից քաղաք մարդկանց է տեղափոխում և ամեն տեղ նույն մարդկանց ներկայացնում տվյալ քաղաքի բնակիչ: Օրինակ՝ բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Ապարանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ Իջևան քաղաքի բնակիչ Թելինե Մկրտումյանը, որը Նիկոլ Փաշինյանի հարևանուհին է, ներկայացել է որպես Ապարան քաղաքի բնակիչ՝ շեշտելով հետևյալը. «Ոնց որ Հիսուսն իր երեխան ուղարկեց, նույնն էլ Փաշինյանն արեց»:
Ուշագրավ է այն, որ սույն տիկինը ոչ միայն անամոթաբար ստում է, թաքցնելով իր ինքնությունն ու բնակության հասցեն, այլև պարզվում է, վերջինս ոչ վաղ անցյալում այնքան էր հիասաթափված Նիկոլ Փաշինյանից, որ վերջինիս որդին 2019 թվականի դեկտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց ինքնասպանության փորձ էր կատարում»:


























Comments