top of page

ԱՊՀ դիտորդական խումբը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին

  • Jun 17, 2021
  • 1 min read


Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները սկսում են կարճաժամկետ մոնիտորինգը: Հունիսի 19-ին դիտորդները կմասնակցեն Երևանում «Մայր Հայաստան» համալիրի մոտ ծաղիկների զետեղման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նախատեսված են մի քանի հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում:


Նախատեսված են հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ:


Հունիսի 19-ին նախատեսված է հանդիպում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսված է կարծիքների փոխանակում ընտրական գործընթացների հետ կապված: Այնուհետև դիտորդական առաքելության ներկայացուցիչները կհանդիպեն «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ», «Մեր տունը Հայաստանն է» ուժերի ներկայացուցիչների հետ:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page