top of page

ԱԺ արտահերթ ընտրությունները բաց ու թափանցիկ են եղել․ ԱՊՀ դիտորդական առաքելություն

Jun 21, 2021
1 min read


Հայաստանում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են սահմանադրության և ընտրական օրեսգրքին համապատասխան։ Այդ մասին հայտարարել են ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնող ներկայացուցիչները՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսին։ Նրանք նշել են, որ ստորագրել են վերջնական փաստաթուղթ, որտեղ ամրագրված են նրանց կարծիքները։


Դիտորդական առաքելությամբ ներկայացուցիչները, Երևանից բացի, նաև 700 ընտրատեղամաս են այցելել մարզերում և արձանագրում են, որ ընտրություններին սահմանադրական կարգի ու օրենքի խախտում չի գրանցվել, ընտրական գործընթացը բացառպես բաց և թափանցիկ է եղել։


Դիտորդական խմբի մեջ ներառված էր 96 ներկայացուցիչ ԱՊՀ երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page