Կենտրոն վարչական շրջանի տարածքում ապօրինի տեղադրված կանգնակները հեռացվել են
- Oct 5, 2021
- 1 min read

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության նորաստեղծ Պարեկային ծառայությունների աշխատակիցների կողմից սույն թվականի հոկտեմբերի 5-ին իրականացվել է շրջայց՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող գծանշումներով ավտոկայանատեղիներում և փողոցի բանուկ մասերում դրված կանգնակները և այլ խոչընդոտները վերացնելու նպատակով: Այս մասին հայտնում են Կետնրոն վարչական շրջանից
Հատկապես վարորդների դժգոհությունը հարուցած այս կանգնակները հիմնականում տեղադրվում են տնտեսվարող սուբյեկտների հարակից երթևեկելի գոտում՝ խոչընդոտներ ստեղծելով երթևեկության մյուս մասնակցների համար:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի և Պարեկային ծառայությունների աշխատակիցների կողմից միաժամանակ տարվել են բացատրական աշխատանքներ տնտեսվարղ սուբյեկտների հետ օրինական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Հայտնաբերված բոլոր խոչընդոտ հանդիսացող կանգնակները ստուգայցի ընթացքում տեղափոխվել են Կենտրոն վարչական շրջանի շենք:


























Comments