top of page

Apple-ը ներկայացրել է իր նորույթները (լուսանկարներ)

Oct 19, 2021
1 min read

Երկուշաբթի Apple ընկերությունը Կուպերտինոյում գտնվող իր գլխամասում կազմակերպել է միջոցառում, որի շրջանակում մի շարք նորույթներ է ներկայացրել:


Ինչպես հաղորդում է The Verge-ը, ամերիկյան ընկերությունը ներկայացրել է MacBook Pro նոութբուքը, որը հասանելի է 14 և 16 դյույմանոց մոդելներով: 14 դյույմանոց մոդելի արժեքը սկսվում է 1,999 դոլարից, իսկ 16 դյույմանոց մոդելինը՝ 2,499 դոլարից: Դրանք վաղվանից հասանելի կլինեն նախօրոք պատվիրելու համար:


Apple-ը հայտարարել է իր հաջորդ երկու անհատական չիպերի մասին՝ M1 Pro և M1 Max անվանումներով: Ըստ Apple-ի՝ Pro-ն ունի ավելի քան 33 միլիարդ, իսկ Max-ը՝ 57 միլիարդ տրանզիստոր:


Apple-ը ներկայացրել է նաև երրորդ սերնդի AirPods անլար ականջակալները: Նոր ականջակալները հագեցած են տարածական աուդիո գործառույթով և նաև անջրանցիկ են: Արտադրողների կարծիքով՝ լիցքավորումը կբավականացնի վեց ժամ շարունակ երաժշտություն լսելու համար: Apple-ը պնդում է, որ նորացված ականջակալներն ունեն հաճախականության ավելի լայն շրջանակ, ինչը դրական ազդեցություն կունենա հնչողության որակի վրա: Նորույթը կարժենա 179 դոլար:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page