top of page

Apple-ը կրկնօրինակել է մրցակցի դիզայնը նոր ականջակալների համար

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Feb 3, 2022
  • 1 min read

ree

«Apple AirPods Pro 2» ականջակալները, որոնք նախատեսվում է թողարկել 2022 թվականի վերջին, կստանան Samsung-ից նմանատիպ ականջակալի դիզայնը, հայտնում է Bloomberg-ի վերլուծաբան Մարկ Գուրմանը։


Նրա խոսքով՝ Apple-ը կհրաժարվի ոտիկներից, որոնք Apple-ի ականջակալների այցեքարտն են դարձել: Այս որոշման արդյունքում AirPods-երը նման կլինեն հարավկորեական Samsung ընկերության Galaxy Buds ականջակալներին։


AirPods Pro 2-ը կթողարկվի 2022 թվականի աշնանը՝ iPhone 14 սմարթֆոնների շարքի հետ միասին: Ականջակալները կունենան Lossless Audio գործառույթը:


Բացի այդ, ականջակալները կարող են նոր պատյան ստանալ, որի մեջ կներկառուցվի բարձրախոսը։ Այն ձայներ կարձակի, եթե օգտատերը կորցրել է դրանք եւ որոշել է օգտագործել Find Me հավելվածը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page