top of page

Apple-ը թույլ կտա վարորդական իրավունքի թվային տարբերակ ներդնել iPhone-ում

Sep 2, 2021
1 min read

Apple-ը հայտարարել է, որ ութ նահանգներ կներկայացնեն մի գործառույթ, որը թույլ կտա օգտվողներին iPhone-ի համար Apple Wallet-ում ավելացնել վարորդական վկայականներ ու անձը հաստատող փաստաթղթեր, իսկ օդանավակայաններում անվտանգության համար` Apple Watch:


Արիզոնան և Ջորջիան առաջին նահանգներն են, որոնք ներդրել են այս գործառույթը, իսկ Կոնեկտիկուտը, Այովան, Կենտուկին, Մերիլենդը, Օկլահոման և Յուտան կհետևեն նրանց օրինակին:


Wallet հավելվածում ID-ների ավելացումն աշխատում է կրեդիտ քարտերի և երթևեկության տոմսերի ներբեռնման նման, ասում է Apple-ը: Այն բանից հետո, երբ օգտվողները կսքանավորեն իրենց անձը հաստատող փաստաթուղթը, նրանց նաև կխնդրեն կատարել դեմքի և գլխի շարժումներ՝ որպես անվտանգության լրացուցիչ միջոց:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page