top of page

Apple-ը կարող է կրճատել iPhone 13-ի արտադրությունը

Oct 13, 2021
1 min read

Apple ընկերությունը կարող է մինչև տարեվերջ կրճատել iPhone 13-ի արտադրությունը՝ կապված չիպերի գլոբալ սղության հետ. այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։


«Apple-ը հավանաբար կկրճատի 2021 թվականի համար iPhone 13-ի արտադրության կանխատեսվող ծավալները 10 մլն միավորով՝ միկրոչիպերի սղության պատճառով», - ասված է հաղորդագրության մեջ։


Ընկերությունը ծրագրել էր մինչև տարեվերջ շուկա թողարկել 90 մլն սմարթֆոն։ Նշվում է, որ չիպերի մատակարարումներն իրականացնում են Broadcom և Texas ընկերությունները։


Դեֆիցիտ սկսվել էր նկատվել դեռևս 2020 թվականին՝ կորոնավրուսային պանդեմիայի պատճառով։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page