Apple-ն իր էլեկտրամոբիլի ստեղծման հարցում ապավինում է Mercedes-ի աշխատակիցների փորձին
Sep 4, 2021
1 min read

Ամերիկյան Apple ընկերությունն աշխատանքի է ընդունել Mercedes ավտոբրենդի երկու նախկին աշխատակցի՝ իր առաջին էլեկտրական մեքենայի կառուցման նախագծի շրջանակում, հաղորդում է MacRumors-ը:
Նրանցից մեկն այժմ աշխատում է հատուկ նախագծերի բաժնում` որպես նախագծող ինժեներ: Հայտնի է, որ ինժեները մինչ Mercedes-ին միանալն աշխատել է Porsche-ում: Երկրորդ աշխատողի մասին հայտնի է, որ նա նույնպես աշխատել է Mercedes-ում և աշխատանքի է ընդունվել միայն վերջերս: Երկու մասնագետների անուններն էլ չեն բացահայտվում:
Այդպիսով, նոր աշխատողները կմիանան այն մասնագետների ցանկին, որոնց վարձել է Թիմ Կուկի ընկերությունը: Մինչ այդ Apple-ն իր կողմն էր տանում Porsche-ի, Volkswagen-ի, BMW-ի, Audi-ի և Tesla-ի աշխատակիցներին:























Comments