Apple-ի համահիմնադիր Վոզնյակը տիեզերական ընկերություն կհիմնի
Sep 14, 2021
1 min read

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է սեփական տիեզերական ընկերության ՝ Privateer Space- ի ստեղծման մասին:
«Ստեղծվում է մասնավոր տիեզերական ընկերություն՝ Privateer Space-ը, որը նման չի լինի այլ ընկերությունների», - գրել է Վոզնյակը Twitter-ում:
Նա նաև YouTube-ում տեղադրել է ընկերության մասին կարճ տեսաֆիլմ:
Privateer Space-ի գործունեության վերաբերյալ մանրամասները հայտնի կդառնան AMOS Tech 2021 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, որը կանցկացվի սեպտեմբերի 14-17-ը:























Comments