top of page

Ինչո՞ւ է Արա Աբրահամյանն անակնկալ Մոսկվա մեկնել. «Փաստ»

May 29, 2021
1 min read

«Օրեր առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մեկնել էր սահմանային տարածքներ՝ սատարելու սահման պահող տղաներին, ինչպես նաև տեղում ծանոթանալու առկա վիճակին:


«Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ դրանից հետո Աբրահամյանը անակնկալ նորից մեկնել է Մոսկվա: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանը ՌԴ մայրաքաղաքում փորձելու է օգտագործել իր կապերը և սեփական լուման բերել մեր սահմաններին ստեղծված վիճակի առումով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա մերձավոր շրջապատի հետ զրույցներում ասել է, թե ներկայիս իշխանությունները վաղուց են ապացուցել, որ ոչնչի ունակ չեն, ուստի «հնարավոր չէ անպաշտպան մնացած պետությունը նրանց հույսին թողնել»»,-գրում է թերթը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page