top of page

Պատրաստվում ենք Վարչական դատարանում վիճարկել առողջապահության նախարարի հրամանը․ Արա Զոհրաբյան

Sep 23, 2021
1 min read

Փաստաբանների ու բժիշկների ջանքերով ստեղծված «Ազատ կամք» նախաձեռնությունը կողմ է, որ պատվաստումը լինի յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցությանը։


«Եթե պատվաստանյութը պատշաճ կլինիկական փորձարկում չի անցել, ուրեմն մենք դառնում ենք փորձարկման օբյեկտ»,- նկատեց Զոհրաբյանը։


Նա նշեց, որ Սահմանադրությունն արգելում է մարդու վրա բժշկական փորձեր կատարելը, եթե դա նրա համաձայնությամբ չէ։


Արա Զոհրաբյանն ասաց, որ պատրաստվում են հայց ներկայացնել Վարչական դատարան՝ վիճարկելու առողջապահության նախարարի հրամանը պարտադիր պատվաստվելու մասին։


«Որևէ օրենքով չեմ հանդիպել մի դեպք, որտեղ գրված է՝ եթե անձը առողջապահության նախարարի հրամանը չի կատարում, պետք է չթույլատրես նրան աշխատել»,- ասաց Զոհրաբյանը։


Անդրադառնալով MediaHub-ի հարցին, թե ինչպե՞ս կպաշտպանվի աշխատողի իրավունքները, Զոհրաբյանը նշեց, որ իրենց նախաձեռնությունը փաստաբանների ու իրավաբանների խմբեր է ձևավորում այս փուլում, որպեսզի իրավաբանական անվճար օգնություն ցուցաբերվի աշխատողների իրավունքները պաշտպանելու համար։



Մանրամասները՝ տեսանյութում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page