top of page

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի դեմ հայց է ներկայացվել. Արա Զոհրաբյան

Oct 25, 2021
1 min read


Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«10-ից ավելի հարցում եմ ներկայացրել Առողջապահության նախարարութանը: Հարցումների մի մասին տվել են «ցրողական» պատասխաններ: Դրան հետագայում կանդրադառնամ: Ուշագրավ էր 13.10.2021թ. (որը մուտքագրվել էր ԱՆ 14.10.2021թ.) ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի 20․10․2021թ․ պատասխանը: Առողջապահության նախարարությունը նշել է, որ պահանջվող տեղեկատվությունը տրամադրելու համար հարկավոր է լրացուցիչ ժամանակ, ուստի, ելնելով ներկա ծանրաբեռնվածությունից՝ տեղեկատվությունը հնարավոր չէ ներկայացնել։


Չեն էլ ասում լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունենք, հետո մի «ցրողական» պատասխան կտանք: Այլ ուղիղ, «ազնիվ» ձևով ասում են՝ ծանրաբեռնված ենք, ձեր հարցերին չենք պատասխանելու: Առողջապահության նախարարության կանոնադրության 23-րդ կետի համաձայն՝ գլխավոր քարտուղարն է պատասխանատու նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական և անձնակազմի կառավարման համար:


Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ օրենքով նախատեսված տեղեկությունը պետական ….. մարմինների …. պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:


Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով այսօր հայցադիմում եմ ներկայացրել վարչական դատարան»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page