top of page

Ինչո՞ւ չեք հրապարակում ընդհանուր մահացածների թիվը քովիդից մահացածների թվի հետ միաժամանակ․ Զոհրաբյան

Nov 1, 2021
1 min read

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը գրում է.


«Վիճակագրություն, որը հարցեր է առաջացնում

Երբ պետությունը փորձում է իր ուժ կիրառելու մենաշնորհից օգտվել բռնությամբ կամ հասարակությանն ահաբեկելով, դա կարող է ունենալ լրիվ հակառակ էֆեկտը:


Հայաստանի իշխանություններն իբրև հասարակությանը հիվանդությունից պաշտպանելու համար են միջոցառումներ իրականացնում, սակայն հենց իրենց կողմից առաջացրած ՊՇՌ հետազոտությունների հերթերը, զարտուղի ճանապարհներով խնդիրը հաղթահարելն է բերում վարակվածության ավելացման:


Բերեմ մի քանի վիճակագրական տվյալներ՝

Հայաստանում 2021թ. հունվար-օգոստոս ամիսներին մահացել է 21.115 մարդ (օրական մահացել է միջինը 87 մարդ (21.115/243օր)): Տես կցված պաշտոնական նյութը:

Հունվար – 3089 Փետրվար – 2418 Մարտ – 2836 Ապրիլ – 3361

Մայիս – 2633

Հունիս – 2290

Հուլիս – 2247

Օգոստոս – 2241


Ինչպես տեսնում ենք, ընդհանուր մահացածների թիվը գնալով նվազել է: Ի դեպ 2021թ. հունվարին քովիդից մահացել է 261 մարդ, իսկ օգոստոսին՝ 238 մարդ: Ստացվում է, որ ընդհանուր մահերը (հունվար-3089, իսկ օգոստոս-2241) կրճատվել են 848-ով կամ մոտ 27,4 տոկոսով, իսկ քովիդից մահերը՝ 23-ով կամ մոտ 9 տոկոսով:


Օգոստոսին եղել է 2021 թվականի՝ մարդկանց մահացության ամենացածր թիվը: Այն օգոստոսին, երբ Առողջապահության նախարարը ընդունել է պատվաստվելու հետ կապված փաթեթը:


Երկու հարց ունեմ հանրային իշխանություններին՝

1) Ինչո՞ւ չեք հրապարակում ընդհանուր մահացածների թիվը, քովիդից մահացածների թվի հետ միաժամանակ.

2) Արդյոք քովիդից վարակվածների թվերի և մահերի թվերի աճը ձեր սխալ վարչարարության արդյունքը չէ (օրինակ՝ արդյոք համաճարակի բռնկումների ժամանակ թույլատրված են մասսայական պատվաստումները, ինչ պատճառով են առաջանում ՊՇՌ հետազոտությունների հերթերը և այլն)»:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page