top of page

Հայաստանում վերացնում են նախածննդյան տոները և Մեռելոց հիշատակի օրը․ Արա Զոհրաբյան

Nov 3, 2021
1 min read


Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը գրում է.

«Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել.


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը, որոնք «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի մեջ նշված են, որպես նախածննդյան տոներ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրը՝ հունվարի 7-ը, դարձնել աշխատանքային օրեր:

Հիմնավորումը սպասելի էր՝ նյութական օգուտը կավելանա:

Լավ, հիմա ոնց բացատրես աթեիստ չինովնիկին ու մյուս ՔՊ-ականներին, որ մարդը բացի նյութական պահանջմունքներից ունի նաև հոգևոր պահանջմունքներ, որոնք բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր մշակույթը ընդգրկում է մարդու հոգևոր գործունեության արդյունքները՝ կրոնը, արվեստը…:

Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում վերացնում են նախածննդյան տոները և Մեռելոց հիշատակի օրը:

Ու այս գործին լծվել են իրենց պղծասեր քարոզիչները: «Քաղաքացիական պայմանագիր»-ը բոլոր հարցերը լուծել է, մարդկանց կյանքի որակը բարելավել է, Արցախի հարցը լուծել է, կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարել է, բոլորս ապրում ենք երջանիկ, մնացել է միայն նախածննդյան տոները վերացնել, որ օգուտ լինի:

Ինչ ասեմ: Մեզ հասնում է: Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել: Հավատացեք ուրիշ տարբերակ չկա:


Հ.Գ. Բոլոր համընկնումները պատահական չեն: Սաղմոս 73:8 – Նրանց ազգակիցներն իրենց սրտում միասնաբար ասացին. «Եկեք վերացնենք Աստծու բոլոր Տոներն երկրի երեսից»»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page