Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում
Jun 18, 2021
1 min read

Ադրբեջանի գլխավոր դատախզությունը հաղորդել է, որ միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը։ Նրանք մեղադրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, Լեռնային Ղարաբաղին զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու մեջ:
Գործարարների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:























Comments