Արա Այվազյանը ներկա չէր կառավարության նիստին
- May 20, 2021
- 1 min read

Այսօր կառավարության հերթական նիստին ներկա չէր Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Նիստի ընթացքում նրան չէր փոխարինում նաև 4 փոխնախարարներից որևէ մեկը։
Նշենք, որ մայիսի 13-ին էլ կառավարության նիստի վերջին րոպեներին Արա Այվազյանը մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա կարճ քննարկումից հետո արագ հեռացավ նիստերի դահլիճից։
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը նախարարության և նախարարի հետ չի քննարկում, թե, օրինակ, ինչ է բանակցում ռուսական կողմի հետ երկրի սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Թե որքանով է ԱԳ որևէ ներկայացուցչի ներկա չլինելը կապված այս լուրերի հետ, դժվար է ասել։
MediaHub.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։























Comments