top of page

ԱՊԼ-ը Իսրայելին «էթնիկ զտումների» մեջ է մեղադրել

May 19, 2021
1 min read

Արաբական պետությունների լիգայի խորհրդարանը Կահիրեում արտահերթ նիստ է հրավիրել՝ պաղեստինցիներին համերաշխություն հայտնելու եւ Գազայի հատվածին իսրայելական հարվածները դատապարտելու համար, հայտնում է AP-ն:


Ներկաները կրել են պաղեստինյան ավանդական սեւ-սպիտակ շարֆեր՝ ի նշան աջակցության:


«Ճշմարտությունն այժմ բյուրեղյա հստակություն է ձեռք բերում՝ իր ամբողջ այլանդակությամբ եւ սարսափով։ Խոսքը ապարտեիդի պետությունում սիստեմատիկորեն էթնիկ զտումներ անցկացնող օկուպանտ կառավարության օրոք ապրող մարդկանց մասին է»,- ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլը Գեյթը։


ԱՊԼ-ի պառլամենտի խոսնակ Ադել ալ-Ասումին Իսրայելին մեղադրել է «մարդկության դեմ ռազմական եւ լայնածավալ հանցագործությունների մեջ»:


Հեռուստատեսային ելույթում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դիմել է արաբ պատվիրակներին՝ Երուսաղեմը անվանելով «պաղեստինյան ազգային ինքնության էություն»: «Առանց նրա չի լինի ո՛չ խաղաղություն, ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն, ո՛չ համերաշխություն»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page