top of page

Կանխվել է ապօրինի հողազավթման հերթական փորձը. Արաբկիր վարչական շրջան

Sep 17, 2021
1 min read

Արաբկիր վարչական շրջանից տեղեկացնում են.


«Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների կողմից կանխվել է ապօրինի հողազավթման հերթական փորձը: Ղափանցյան փողոցի հարակից տարածքում (կամրջի հարևանությամբ) համայնքային հողի վրա տեղադրված բետոնե հիմքով սյուներն ապամոնտաժվել են իրավախախտ քաղաքացու կողմից:


Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր կառուցածը ձեր իսկ ձեռքով քանդելու տհաճությունից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ապօրինություններից։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են շինարարություն սկսել։


Խորհրդատվության համար կարող եք այցելել Քաղաքաշինության և հողօգտագործման բաժին կամ զանգահարել 011518233, 011518234 հեռախոսահամարներով»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page