Արագածոտնի մարզպետին կփոխարինի Սուրեն Պապիկյանի մտերի՞մը
- Oct 27, 2021
- 1 min read

Մեզ հասած տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շուտով լքելու է պաշտոնը։ ՔՊ-ական թևի կարկառուն ներկայացուցչին, ամենայն հավանականությամբ, փոխարինելու է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի կուրսընկերը։
MediaHub.am-ը փորձեց կապ հաստատել Գևորգյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք ճի՞շտ են տարածվող լուրերը։ Մարզպետարան կատարած մեր զանգը ստացավ բավականին ջերմ պատասխան․ Դավիթ Գևորգյանի օգնականը պատրաստակամ էր հեռախոսը փոխանցել մարզպետին, սակայն, միտքը փոխվեց, երբ տեղեկացավ, որ զանգողը լրագրող է։ Նա կտրուկ ասաց՝ Գևորգյանը զբաղված է, ինքն էլ իրավասու չէ որևէ հարցի պատասխանելու։
«Ես ոչինչ չգիտեմ»,- ասաց նա, թեև որևէ հարց չէինք տվել և դեռ պարզ էլ չէր, թե ինչ ենք հարցնելու։
Մենք փորձեցինք մարզպետարանի մյուս համարներով նույնպես զանգել, որպեսզի որևէ մեկն ուղղորդի՝ ում դիմել մարզպետի հետ կապ հաստատելու համար, բայց մեր զանգերին այլևս պատասխանող չեղավ։
Նարե Գևորգյան
Comments