top of page

Արագածոտնում մոր և որդու կյանքը խլած վթարի առթիվ քրգործ է հարուցվել․ նոր մանրամասներ

  • Nov 4, 2021
  • 1 min read

ree

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ նախնական տվյալների՝ Ապարան քաղաքի բնակիչն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող «Յումզ» մակնիշի տրակտորի կցորդիչին բեռնված «ԴՏ» մակնիշի թրթուրավոր տրակտորի գութանին, ինչի հետևանքով նշված ավտոմեքենայի 25-ամյա ուղևորուհին և վերջինիս երեխան՝ ծնված 16.11.2019թ., ստացած մարմնական վնասվածքներից մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ ստորաբաժանման կողմից կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նմուշառումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաքիմիական փորձաքնություններ:


Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page