top of page

Մանվել Գրիգորյանի որդու՝ Փաշինյանի վերաբերյալ գրառման առթիվ նյութեր են պատրաստվում. «Փաստինֆո»

  • Oct 5, 2021
  • 2 min read

ree

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդու՝ Արա Գրիգորյանի կողմից «ֆեյսբուք» սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ առանց «տուժողի» բողոքի։ Այս անգամ էլ Փաշինյանի բողոքին փոխարինում է գրառման տեսապատճենը (սքրինշոթը)։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարված գրառման տեսապատճենը, որում քաղաքացին վարչապետի հասցեին ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ է կատարել։

«Ձեռնարկվում են միջոցառումներ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ, նախապատրաստվում են նյութեր»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծվել է 137.1-րդ հոդվածը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Ընդ որում՝ թեև նշված հոդվածով քրեական գործ կարող է հարուցվել բացառապես «տուժող» կողմի բողոքի հիման վրա, ոստիկանությունում կարծես թե պրակտիկա է ձևավորվել, որ նյութերի նախապատրաստումը և քրեական գործի հարուցումն իրականացվում է սեփական նախաձեռնությամբ իրականացված մշտադիտարկման արդյունքում։

Նկատենք, որ այս անգամ ոստիկանությունից խուսափում են օգտագործել հաղորդում բառը և նշվում է, որ նյութեր է նախապատրաստվում գրառման տեսապատճենի հիման վրա, ինչն, ըստ էության, ևս տուժողի բողոք չէ։ Այսինքն՝ այս անգամ էլ ենթադրյալ տուժողի բողոքին փոխարինում է տեսապատճենը, ինչը օրենքի խախտում է։

Այսինքն՝ ի սկզբանե հարուցվում են անօրիանական վարույթներ։

Ի դեպ, «Freedom House» միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը քննադատել էր առերեւույթ վիրավորանքը քրեականացնելու ՀՀ իշխանությունների քայլը՝ դա գնահատելով հեընթաց։ Կազմակերպությունը հայտարարությամբ էր հանդես եկել վերջերս ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու առթիվ քրեական գործ հարուցելուց հետո։

«Սա տեղի է ունենում Ազգային ժողովում պետական պաշտոնյաների դեմ «ծանր վիրավորանքը» քրեականացնող փոփոխություններ ընդունելուց ընդամենը երկու ամիս անց և խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց Հայաստանում՝ ներառյալ խոսքի ազատությունը: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրարկումը»,-հայտարարել էր կազմակերպությունը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page