Արդեն իսկ 6 դիմում է հասցեագրվել ՍԴ. օգտվելու ենք ամբողջ գործիքակազմից․ Արամ Վարդևանյան

Խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քննարկում են սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմելու գործիքակազմից հնարավորինս փորձում են օգտվել:
Նա նաև նշեց, որ այս ընթացքում արդեն 6 դիմում է հասցեագրվել Սահմանադրական դատարան.
«Այդ դիմումներից երկուսի դեպքում մասնագիտական հանրույթը նույնպես չափազանց ակտիվ էր: Մեկը՝ ԲԴԽ-ում խորհրդի ոչ դատավոր անդամի պաշտոնավարման ցենզի խնդիրն էր՝ արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանը կարող է լինել ԲԴԽ անդամ՝ լինելով 65-ից տարեկանից բարձր, մյուսը ԱՆ նախարարի՝ պարտադիր թեստավորման պահանջն էր, որով ստացվում է, որ մեր քաղաքացիների վրա հերթական ծախսային բեռն է դրվում:
Կան այլ խնդիրներ, որոնց դեպքում մենք կարող ենք կրկին հետևողական լինել և հնարավորինս սեղմ ժամկետում հանդես գալ կամուրջի դերում՝ մասնագիտական հանրույթում գեներացված խնդրի դեպի ՍԴ փոխանցելու հարցում»,- ասաց Վարդևանյանը:























Comments