top of page

Արամ Վարդևանյանը հրավիրում է իրավապահների, ԿԸՀ-ի և ՄԻՊ-ի ուշադրությունը (տեսանյութ)

Jun 20, 2021
1 min read

Այս ընթացքում ՀՀ հեռացող կառավարությունը և իր գործիք հանդիսացող Ազգային անվտանգության ծառայությունը սկսել են հերթական օպերացիան ընդդեմ «Հայաստան» դաշինքի և դաշինքի շտաբերի։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը։


«Մեկ զեկուցագրի հիման վրա ներկայացվում է միջնորդություն Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ստանան իրավասություն խուզարկություն անցկացնելու Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի գրեթե բոլոր նախընտրական շտաբերի տարածքներում և գործընթացում ներգրավվելու շտաբի անդամներին, պատասխանատուներին»,- ասաց նա։


Արամ Վարդևայանը նշեց՝ նման պայմաններում հարց կառաջանար, թե ո՞ր դատավորը կարող էր նման զեկուցագրի հիման վրա տալ որոշում։


«Իհարկե, դա հայտնի դատավոր Մացոն է՝ Մնացական Մարտիոսյանը, այն դատավորը, որի մասին խոսել ենք առնվազն երեք տարի։ Նման իրավական խայտառակությունը վստահ ունենալու է հետևանքներ։ Այս պրոցեսի նպատակը մեկն է՝ ամեն կերպ պարալիզացնել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի աշխատանքը»,- ասաց Վարդևայանը։


նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի շտաբերում փնտրում են քվեաթերթիկ տպելու սարք։


«Այլ կերպ ասած՝ գործարան են փնտրում, որովհետև քվեաթերթիկները տպվում են գործարաններում»,- նկատեց Վարդևայանը։


Նա պատմեց, որ իրենց դաշինքի տարբեր համայնքների շտաբերի ղեկավարներին բերում են Երևան, իբրև, թե բացատրություն տալու համար՝ պայմանով, որ հետո բաց կթողնեն, որ գնան իրենց գործունեությունը շարունակեն։


«Այլ կերպ ասած՝ ուզում են մեկուսացնել մեր շտաբի անդամներին ընտրության օրը։ Նման խայտառակության վերաբերյալ ուղղակի ուզում եմ դիմել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այս իրավիճակը պետք է դադարեցվի»,- ասաց նա։


Վարդևանյանն իր տարածած հայտարարության մեջ ավելի ուշ նշել է, որ դիմում է նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ «ստեղծված իրավիճակը խիստ վերահսկողության տակ պահելու նպատակով»:


Մանրամասները՝ տեսանյութում:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page