«Հայաստան» դաշինքը ՍԴ է ներկայացրել 12 կետից բաղկացած դիմում. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքը պաշտոնապես մուտքագրել է դիմում ՍԴ՝ ԿԸՀ հունիսի 27-ի որոշման անվավեր ճանաչելու պահանջով։ Վիճարկվել է ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը, փաստական հանգամանքները։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ՍԴ-ն նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով՝ քվեարկության օրվա վերաբերյալ, թե՛ որակական իմաստով, ինչը վերաբերելու է այն հարցերին, որոնք ներկայացվում են սկսած մայիսի 10-ից։ Վարդևանյանը հայտնեց, որ դիմումը ներկայացվել է 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ հիմնավորումներով։ Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու, մասնավորապես, օրենքն ընդունվել է 2018թ և 2018թ մինչ օրես ընտրական վեճերով քննություն ՍԴ-ում չենք ունեցել։
«Այս անգամվա ընտրությունների վերաբերյալ սահմանադրական արդարադատության մոդելը լինելու է աննախադեպ, քանի որ առնվազն այն տեղեկությունները, որոնք մենք լսել ենք, ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում են մի քանի ուժեր»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ նման ծավալով սահմանադրական արդարադատության առարկա չի հիշում։























Comments