top of page

«Ներկայիս իշխանության հետ համագործակցությունը բացառված է»․ Արամ Վարդևանյան

  • May 26, 2021
  • 1 min read


«Արդեն հրապարակվել են մեր ցուցակի առաջին 20 անունները։ Շատ կարճ ժամանակ անց ամբողջական ցուցակը կհրապարակվի»,- այսօր ԿԸՀ-ում ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։


Նրա խոսքով, ցուցակում ներգրավված են կառավարչական բավականին լուրջ փորձ ունեցող մարդիկ։ Հարցին, թե ինչիպիսի՞ դիրքորոշում ունի «Հայաստան» դաշինքը՝ հետընտրական կոալիցիաներ կազմելու վերաբերյալ, Արամ Վարդևանյանը պատասխանեց՝ ասելով, որ դաշինքը ներկայիս իշխանության և այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառվում է որևէ համագործակցություն։


«Դա, կարծում եմ, ողջամիտ արձագանք է այն ամենին, ինչ մենք տեսնում ենք այս 3 տարիների ընթացքում, և հատկապես՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։ Մնացյալ հարցերի վերաբերյալ հետևյալը պետք է ասեմ․ սոցհարցումների վերջին տվյալները փաստում են, որ ներկայիս իշխանության վարկանիշն ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքինը՝ աճում։ Եվ ուզում եմ ֆիքսել, որ մենք դեռ չենք սկսել բուն քարոզչական գործընթացը»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերի հետ կոալիցիա կազմելուն, ապա «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ վաղ է այդ մասին խոսելը։ «Միայն հստակ է, որ ներկայիս իշխանության հետ համագործակցությունը բացառված է»,- շեշտեց նա։

Aa

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page