top of page

Դադարեցրեք ոստիկանական ուժերի աննպատակ օգտագործումը. Արամ Վարդևանյան

Jun 11, 2021
1 min read



«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Երեկվա Լոռու մարզի նախընտրական այցելության վերաբերյալ մեր թիմակիցներից տեղեկություններ ենք ստացել, որ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարին ուղեկցել է ոստիկանական ավելի քան 10 ավտոբուս: Նշվածն ակնհայտ վարչական ռեսուրսի չարաշահում է: Ավելին, նախընտրական բոլոր հանդիպումներին առկա են բազմաթիվ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ: Մամուլում հրապարկվել է նաև, որ մարզպետարանները սկսել են վարձատրություն բաժանել իշխանական քաղաքական թիմի անդամներին ու իրենց շտաբի պատասխանատուներին՝ նշվածը քողարկելով ծառայությունների մատուցման պայմանագրով:

Գլխավոր դատախազի ուշադրությունն ենք հրավիրում այս տեղեկությունների վրա, և հորդորում ենք ոստիկանապետին՝ դադարեցնել ոստիկանական ուժերի աննպատակ ու ոչ համաչափ օգտագործումը»։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page