top of page

Առաքել Մովսիսյանը սնանկ է ճանաչվել

  • Sep 21, 2021
  • 1 min read

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը նաև արգելանք է դրել Մովսիսյանի գույքի վրա: Այդ մասին գրում է 1Lurer.am-ը։


Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ամերիաբանկը»: Առաքել Մովսիսյանը ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել:


Դատարանի վճիռն օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել: Ավելի վաղ, քննության փուլում դատարանը հետախուզում էր հայտարարել Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ, սակայն հետագայում վերացվել էր այդ որոշումը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page