Այդ ե՞րբ եմ հարուստ եղել, որ հիմա էլ սնանկացել եմ․ Առաքել Մովսիսյան (Շմայս)
Sep 21, 2021
1 min read

«Ես էդ ե՞րբ եմ հարուստ եղել, որ հիմա էլ սնանկացել եմ»,- MediaHub.am-ին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որը հանրությանը հայտնի է «Շմայս» մականվամբ։
«Իմ պատասխանը սա է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Ես հարուստ չեմ եղել»,- նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը նաև արգելանք է դրել Մովսիսյանի գույքի վրա:
Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ամերիաբանկը»: Առաքել Մովսիսյանն ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել:
Նարե Գևորգյան























Comments