ԱԳ նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ
- Sep 13, 2021
- 1 min read

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:
ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում ծավալած արգասաբեր գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների առավել ընդլայման ու խորացման գործում ունեցած ավանդի համար:
Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում:























Comments