top of page

Արարատ Միրզոյանը նոր օգնական ունի

Oct 8, 2021
1 min read


Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պաշտոնը.


«Հարգելի ընկերներ, հարազատներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պարտականությունները` դադարեցնելով աշխատանքային գործունեությունս Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետի պաշտոնում:Վստահեցնում եմ` երկրի արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչությունում այս չափազանց կարևոր շրջափուլում առավելագույնն եմ ներդնելու Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար. հետևաբար` այս հնարավորության ընձեռման համար առանձնակի շնորհակալություն եմ հայտնում պարոն Միրզոյանին:


Շնորհակալություն եմ հայտնում նաև յոթերորդ և ութերորդ գումարումների Ազգային ժողովի նախագահներ Արարատ Միրզոյանին և Ալեն Սիմոնյանին բարձր վստահության համար: Շնորհակալություն ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության մեր թիմին` կատարած հսկայական աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար: Օրենսդիր մարմնից գործադիր անցումն այս պահին ինձ համար կարծես հրամայական լիներ, ուստի կրկնակի պատասխանատվություն եմ զգում, որ իմ այս քայլն անպայման հետագայում արդարացված լինի: Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան բոլորիս»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page