top of page

Ադրբեջանը պրովոկացիոն քայլեր է անում, որոնք ուղիղ ոտնձգություն են ՀՀ տարածքի նկատմամբ․ Միրզոյան

Aug 31, 2021
1 min read

Ռուսաստանը Հայաստանի քաղաքական ու ռազմական դաշնակիցն է, հիմնական տնտեսական գործընկերը։ Այդ մասին այսօր Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։


«ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում սա իմ առաջին այցն է ՌԴ։ Ուզում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ հաջորդիվ ևս կառուցելու փոխհարաբերություններ բարեկամության, գործակցության, փոխօգնության՝ 1997թ․ պայմանագրի հիման վրա և դեպի 21-րդ դարն ուղղված դաշնակցային հարաբերությունների համաձայնագրով, և շարունակել հարաբերություններ նույն եղբայրական հունով»,- ասաց Արարատ Միրզոյանը։


Նա նշեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր նշանակություն ունեն բարձր մակարդակի պարբերական հանդիպումները, որոնք թույլ են տալիս համաձայնեցնել ռազմավարական հարաբերությունների առաջնահերթությունները, լուծել արդիական խնդիրները, սերտորեն կոորդինացնել տարածաշրջանային հիմնական հարցերի վերաբերյալ դիրքորոշումները։


«Դա հատկապես կարևոր է Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած 44 օրյա պատերազմից հետո արագ փոխվող տենդենցների ու իրավիճակների պարագայում։ Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, պատրաստ ենք ակտիվ երկխոսության։ Մեր տարածաշրջանում դեռ պահպանվում է լարվածությունը, և դա Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետևանքն է։ Բաքուն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները, որոնք իրականություն դարձան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ»,- ասաց Միրզոյանը։


Նա հայտարարեց, Ադրբեջանը նախաձեռնում է բացահայտ պրովոկացիոն քայլեր, որոնք ուղիղ ոտնձգություն են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, ինչին ՀՀ-ն բախվեց 2021թ մայիսի 12-ին։ Ըստ Միրզոյանի՝ այդ ամենն ուղեկցվում է հայատյացության բացահայտ դրսևորումներով և ագրեսիվ հռետորաբանությամբ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page